HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարությունյանն ու Շոյգուն Մոսկվայում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքը, Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

«ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներթափանցման մանրամասները և ՀՀ զինված ուժերի կողմից ձեռնարկվող գործողությունները։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ «սահմանի ճշգրտման» կեղծ հիմնավորմամբ իրականացված ադրբեջանական սադրանքները բացարձակապես անընդունելի են, և ադրբեջանական ստորաբաժանումները պետք է անհապաղ լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Կողմերը դիտարկել են իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները և պայմանավորվածություն ձեռք բերել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։          

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter