HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում բացվել է «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդեսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի պատմության թանգարանում ներկա է եղել «Կառուցել առանց քանդելու» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որն անցկացվում է ՀՀ կառավարության հովանու ներքո:

Վարչապետը ՀՀ մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է սրահներով, ծանոթացել ցուցահանդեսի շրջանակում ներկայացված Երևանի մի շարք հուշարձան-շենքերի լուսանկարային պատմություններին, որոնց հեղինակը ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանն է:

Ցուցահանդսում ներկայացված է նաև Ճարտարապետ Գարեգին Եղոյանի նախագծի հատակագիծը՝ Պուշկին-Աբովյան-Սախարովի հրապարակ տարածքի նոր ներդրումային ծրագրի վերաբերյալ, որով նախատեսվում է պատմական շենքերի պահպանմամբ իրականացնել ճարտարապետական նոր նախագծեր: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter