Ինչպես կարող են քվեարկել ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիները. ԿԸՀ-ն պարզաբանում է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով.
Մինչև 10.06.2021թ. կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:
Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:
Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում լիոզորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել