HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Սիմոնյանը պարզաբանել է՝ ինչու չի ընդգրկվել ԼՀԿ նախընտրական ցուցակում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ պարզաբանելով, թե ինչու ներառված չէ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԼՀԿ նախընտրական ցուցակում. 

Տարբեր մեկնաբանություններից, բամբասանքներից ու առասպելներից խուսափելու համար նշեմ, որ չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետև չեմ ցանկանում առաջիկայում աշխատել որպես պատգամավոր կամ որևէ այլ պետական պաշտոնատար անձ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դադարելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն իմ գիտելիքներով ու փորձով։ Ինձ համար չկա ավելի կարևոր «պաշտոն», քան Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ազգին օգտակար մարդ լինելն է։

Սա չի նշանակում նաև, որ հեռանում եմ քաղաքականությունից, ինչի ապացույցը Լուսավոր Հայաստանի նախընտրական շտաբի պետի պարտականությունների ստանձնումն է։ Հուսով եմ՝ պատվով կկատարեմ այն, և կապահովեմ իմ թիմի համար լուրջ արդյունքներ՝ արդարացնելով թիմակիցներիս բարձր վստահությունը։

Ես հավատում եմ և վստահ եմ, որ հայ հանրության ու պետականության զարգացման գրավականը գիտելիքի, կրթության, հոգևոր դաստիարակության և քաղաքակրթական հասունության, այլ կերպ ասած՝ լուսավորչականության մեջ է։ Առաջիկայում աշխատանքներս շարունակելու եմ գիտական, դասախոսական, բարեգործական և փաստաբանական (իրավապաշտպան) գործունեության , ինչպես նաև գաղափարախոսական աշխատանքի բնագավառում։

Դեռ շատ ենք հանդիպելու, հատկապես՝ #ԱՐԲԱՆԷ ֊ական լսումների շրջանակներում։ Հասունանալու, գիտելիքով հարստանալու մի փոքր կամք, և ամեն ինչ լավ է լինելու

Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության համար։

Հ.Գ. Սպասում եմ քարոզարշավի ժամանակ Հանրապետության տարբեր մարզերում մեր հանդիպումներին և զրույցներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter