HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեկվա ավտովթարի բոլոր տուժածները ստացել են համակցված վնասվածքներ

Երեկ երեկոյան' ժամը 21:30-ի սահմաններում, Արցախի պողոտայում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 9 տուժած, որոնցից մեկը 7 տարեկան երեխա է: Հակաշոկային միջոցառումներից հետո երեխան «Էրեբունի» ԲԿ-ի ռեանիմոբիլով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Բժիշկների գնահտամամբ' երեխայի վիճակը կայուն ծանր է. նա ստացել է 3-րդ աստիճանի այրվածք, որը զբաղեցնում է մարմնի 25%-ը: Հակաշոկային միջոցառումները շարունակվում են:

Մյուս 8 տուժածից երկուսին գիշերը վիրահատել են, երկուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մեկն առավոտյան դուրս է գրվել, մեկին էլ նախատեսվում է տեղափոխել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Մնացածը գտնվում են բաժանմունքներում:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բոլոր տուժածները ստացել են համակցված վնասվածքներ:

Լուսանկարը' Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (1)

Hay_Axchik
Inchi a senc baner linum mer het ?:((((( Astvac jan...:((((((((((((((((( Uzum em mi qich dzvem, lav linem u mek el nenc mi bana linum, vor noric qandvum em :((((((( Voch mi elq chi erevum... :(( kjaqny vatna. Ari u dimaci...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter