HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպք

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է բանակարանից կատարված գողության դեպք: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչուհին, նախապես տեղյակ լինելով մորաքրոջ բնակարանում պահվող գումարի մասին, օգտվելով նրա տուն ազատ ելումուտ ունենալու հանգամանքից, 2021թ. մարտի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում այցելել է վերջինիս տուն և գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 3.800.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի բնակչուհուն մեղադրանք է  առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter