HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը ստորագրել է համագործակցության հուշագիր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ

Պետական եկամուտների կոմիտեն համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հուշագրի ստորագրման համար Հայաստան են ժամանել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Վիլյամ Ուորենը, ինչպես նաև Վրաստանի գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերը:

Հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Վիլյամ Ուորենը։

Հուշագրի նպատակն է խորացնել երկու կառույցների միջև համագործակցությունը, որն ուղղված է թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործողություններից բխող՝ փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարին։

Հուշագրի ստորագրումը Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության արդյունքն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter