Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Գերմանիայի պետնախարարին
Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության (ԳԴՀ) դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հրավերով հանդիպեց ԳԴՀ արտաքին գործերի նախարար Կոռնելիա Պիեպերին: ԳԴՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ժողովրդավարության մարտահրավերներին, եվրոպական ձգտումներին եւ աշխարհաքաղաքական խնդիրների առավել լայն շրջանակին առնչվող հարցեր:
«Հայաստանի ներքաղաքական հրամայականների եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ եվրոպական, ինչպես նաեւ իր սեփական պատմության դիտանկյունից գերմանական ընկալումը կենսական նշանակություն ունի թե մեր, թե Եվրոպայի համար: Մենք ակնկալում ենք հետագայում շարունակել այս քննախոսությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել