Դատավոր Վարդան Գրիգորյանի կարգապահական վարույթի հարցով նիստը կհետաձգվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունն այսօր կհետաձգվի:
Գրիգորյանի ներկայացուցիչ Միքայել Շխիմյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դիմում են ներկայացրել ԲԴԽ՝ նիստը հետաձգելու վերաբերյալ, որպեսզի պատշաճ պատրաստվեն նիստին:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարը դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դիմումի հիման վրա: Միքայել Շխիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարույթն, ըստ էության, նախաձեռնվել է դատավորի կողմից իր մասնագիտական տիրույթում՝ դատական ակտով արտահայտած դիրքորոշման համար, ինչը փաստաբանը գնահատում է ուղղակի միջամտություն դատարանի անկախությանը:
«Սա, ըստ էության ուղղակի միջամտություն է դատարանի անկախությանը, հատկապես այն պայմաններում, երբ մեր դատարանը եռաստիճան է, և յուրաքանչյուր դեպքում վարույթն իրականացնող մարմինը, համաձայն չլինելով դատարանի այս կամ այն որոշման, դիրքորոշման հետ, իրավասու է դատարանի նշված ակտը բողոքարկել վերադաս դատարան»,- ասաց Շխիմյանը:
Լուսանկարում՝ դատավոր Վարդան Գրիգորյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել