HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ Հայրենիք» դաշինքը պնդում է, որ Հանրայինի հաղորդման մոնտաժված տարբերակում բացակայում են Անդրիաս Ղուկասյանի խոսքերը

«Ազատ Հայրենիք» դաշինքը հայտարարություն է տարածել այն մասին, որ Հանրայինի հաղորդման մոնտաժված տարբերակում բացակայում են Անդրիաս Ղուկասյանի որոշ խոսքեր: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հանրային Հեռուստաընկերության եթերում մայիսի 30-ին հեռարձակվեց «Հանրային քննարկում. «Ընտրական մարաթոն 2021. նոր հայտատուներ»» հաղորդումը, որը վարում էր Պետրոս Ղազարյանը, հյուրերը՝ հունիսի 20-ի ընտրության մասնակիցներն էին, որոնց թվում էր նաև «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Ձայնագրության ընթացքում հաղորդավարը, անտեսելով լրատվության օրենքները, դրսևորում էր խիստ կողմնակալ վերաբերմունք, շարունակաբար ընդհատում Անդրիաս Ղուկասյանի խոսքը, թույլ չտալով քաղաքական գործչին լսարանին ներկայացնել ընթացիկ իրավիճակը, որը իշխանությունների կողմից միշտ ներկայացվում է խեղված տարբերակով, ինչպես 44-օրյա պատրերազմի ժամանակ, երբ բոլորս գիտեինք, որ «Հաղթելու ենք», սակայն ունեցանք հազարավոր զոհեր և կորցրեցինք Արցախի տարածքի 75 տոկոսը, իսկ այժմ վտանգված են նաև ՀՀ պետական սահմանները:

Վերոնշյալ հաղորդման մոնտաժված տարբերակում բացակայում են Անդրիաս Ղուկասյանի այն խոսքերը, որոնք այս իշխանության որդեգրած «միֆային» ձևաչափին չեն համապատասխանում, և բացահայտում են իշխանությունների ակնհայտ ստերը, որով արդեն երեք տարի է քաղաքացիներին դնում են մոլորության մեջ:

Մեր դաշինքի մամուլի ծառայությունը խստիվ դատապարտում է Հանրային հեռուստաընկերության ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը և գտնում, որ անթույլատրելի է քաղաքական գործչի խոսքի խմբագրումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter