ԿԸՀ-ն վիճակահանությամբ որոշեց կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համարները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 31-ին կայացած արտահերթ նիստում 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների հաստատումից հետո վիճակահանությամբ քննարկեց նրանց համարներ տրամադրելու հարցը: Այսպիսով, ընտրական ցուցակը կունենա հետևյալ պատկերը՝
- «Արդար Հայաստան» կուսակցություն
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
- «Ազատություն» կուսակցություն
- «Պատիվ ունեմ» դաշինք
- «Միասնական հայրենիք» կուսակցություն
- «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
- «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Հայոց հայրենիք» կուսակցություն
- «Ազատ հայրենիք» դաշինք
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
- «5165» կուսակցություն
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
- «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
- «Ազգային օրակարգ» կուսակցություն
- «Վերելք» կուսակցություն
- «Ազատական» կուսակցություն
- «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն
- «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
- «Հայաստան» դաշինք
- «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել