HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գեւորգյանն Արա Այվազյանից հրաժարականի պատճառի հրապարակային պարզաբանում է ակնկալում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Արա Այվազյանի՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը, որը նա արել է այսօր` մայիսի 31-ին, ԱԳՆ աշխատակազմին հրաժեշտ տալիս:

Հիշեցնենք` նախկին նախարարն ասել էր, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ 

«Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ, կարծում ենք` մեր պետական եւ ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի` այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական եւ ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Այվազյանի հայտարարությունը՝ նշել է Գևորգյանը:

Մեկնաբանություններ (2)

mihran robert mahmouzian
THE TURK TRY TO ERASE US .YOU PEOPE ARE A BUNCH OF BIRD YOU CAN NOT GET TOGETHER .AND YOU SUPOSE TO BE THE BEST WE HAVE YOU ARE A BUNCH OF BIRDS HETQ PRINT HOW THE DIASPORA FEEL DONT JUST COME FOR MONEY THAT YOU STEAL ANYHOW
Ury malkasyan
Mane is the main propagater of Pashinian lies.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter