HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր գյուղը շատ գեղեցիկ է, օդը մաքուր է, սնունդը՝ բնական»․ էկո-արտադրություն Ուրցաձորում

Վերջին տարիներին Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի մի շարք բնակավայրերում կրճատվել է աղքատությունը, և զբաղվածության նոր հնարավորություններ են ստեղծվել: Դրանցից է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը: Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի բաժինը:

«Հօլանի» արտադրամասի աշխատակցուհի Վարդանուշ Սահակյանն ասում է․  «Արտադրում ենք բնական թեյեր, որը հավաքում ենք մեր սարերից, ինչպես նաև՝ չրեր և մեղր։ Միրգը ստանում ենք գյուղացիներից, նրանք մշակում են օրգանական եղանակով։ Նախքան կորոնավիրուսի տարածումը շատ աշխույժ էր վիճակը՝ հյուրեր էին գալիս տարբեր երկրներից, շատ էին հավանում մեր գյուղը։ Հիմա մի քիչ վիճակը պասիվ է, բայց հույս ունենք՝ կաշխուժանա, որովհետև մեր գյուղը շատ գեղեցիկ է, օդը մաքուր է, սնունդը՝ բնական»։

Ուրցաձորի բնակիչների ստեղծած բարիքները՝ խոտաբույսեր, միրգ և մեղր, հավաքվում, մշակվում և փաթեթավորվում են «Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում: Այն ստեղծվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում։ Այսօր «Հօլանի»-ն հայտնի ապրանքանիշ է, որը գոհացնում է սպառողին ու նպաստում Հայաստանի համայնքների զարգացմանը:

Տեղաբնակների համար եկամտի նոր աղբյուրներ ստեղծելու նպատակով ծրագրի շրջանակներում մշակվել են գյուղատնտեսությունը, գյուղական և էկո տուրիզմը խթանող ծրագրեր: Իսկ դրանք կյանքի կոչելու գործում ներգրավվել են ավելի քան 100 շահառուներ՝ առաջնահերթություն տալով միայնակ տնտեսություն վարող կանանց և գործազուրկ երիտասարդներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter