HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Արմինշող» ՍՊԸ-ի հացաբուլկեղենի արտադրությունը

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է «Արմինշող» ՍՊԸ-ին պատկանող հաց-հացաբուլկեղենի և խմորեղենի արտադրամասի գործունեությունը:

Ըստ տեսուչների իրականացրած վերահսկողության` արտադրությունում խախտված են եղել Հայաստանի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ունեցել հանդերձարան, չի անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն, բացակայել են անձնական սանիտարական գրքույկները:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter