HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությանը պատճառվել է 3 միլիարդ դրամից ավելի վնաս

Ոստիկանությունը հայտնում է, որ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում 2017 թվականի օգոստոսին ՍՊ ընկերության տնօրինությունը, հանքարդյունաբերական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով սեփականության իրավունքով ձեռք է բերել 5 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Ապա ընկերությունը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից 2017 թվականի օգոստոսի 16-ին նույն հողատարածքում գտնվող Արտենիի օբսիդիանի հանքավայրի երրորդ տեղամասում լեռնահատկացման ակտով տրամադրված 4,5 հեկտար մակերեսով տարածքի հաշվեկշռային պաշարներն օգտագործելու՝ 4 տարի ժամկետի համար ստացել է ընդհանուր 105 հազար տոննա օգտակար հանածոյի պաշարների մարման ժամանակավոր տիրապետման ու օգտագործման իրավունք է ձեռք բերել:

2017 թվականի օգոստոսի 29-ին ընկերությունը ընդերքօգտագործման պայմանագրով էլ՝օգտակար հանածոյի արդյունահանման հատուկ թույլտվություն է ստացել։ Նման պայմաններում ընկերության տնօրինությունը, օրինական գործունեություն ծավալելու փոխարեն, հատուկ թույլտվությամբ իրեն փաստացի տրամադրված հանքավայրի տեղամասում 2017-2021 թթ. հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ձեռնարկատիրական գործունեություն: Այդ ընթացքում արդյունահանած՝ փաստացի 11 հազար 589 խորանարդ մետր կամ 27 միլիոն 141 հազար 438 կիլոգրամ օբսիդիանի պաշարների մարված քանակության վերաբերյալ հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր հաշվարկ-հաշվետություններում և հայտարարագրերում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել՝ դիտարկվող ժամանակահատվածում իբր 286 խորանարդ մետր կամ 672 հազար 100 կիլոգրամ  օբսիդիանի պաշարների մարված քանակության վերաբերյալ և այդ կերպ խուսափել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3 միլիարդ 427 միլիոն 754 հազար դրամի հարկային պարտավորություններից:

Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter