HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողի

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ էին ձեռք բերել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ, որից հետո հայտնաբերվել է հետախուզվող անձը։

«Տվյալն իրացվեց մայիսի 28-ին՝ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ Արշակունյաց պողոտայում հայտնաբերվեց ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց Նորգավիթում բնակվող 37-ամյա մի տղամարդ, որը Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, ծալովի դանակ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է», - նշված է կայքում։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter