HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ից դուրս է եկել և զբաղվում է կնոջ նախընտրական քարոզարշավով

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը երեկ ՍԵրժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Թերթի այս տեղեկությունը հաստատել է Շահինյանը` չմանրամասնելով իր քայլի պատճառը:

«Ոչ մի բանով պայմանավորված չէ, ուզում եմ դուրս գալ ՀՀԿ-ից: Հիմա զբաղված եմ կնոջս նախընտրական կամպանիայով»,- թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է նա` միաժամանակ հերքելով, որ ՀՀԿ-ից դուրս գալու իր որոշումը պայմանավորված է կնոջ` «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի մեծամասնական առաջադրումով` 4-րդ ընտրատարածքում: Թերը հիշեցնում է, որ Շահինյանն ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում: Արդյոք կուսակցությունից դուրս գալու ձեր որոշման համար դա՞ է պատճառ հանդիսացել` թղթակցի հարցին Շահինյանը այսպես է պատասխանել. «Իհարկե` ոչ»: Իսկ հարցին` հնարավո՞ր է այլ կուսակցության անդամագրվի, Շահինյանն ասել է, թե իր միակ կուսակցությունը հիմա Սաթիկ Սեյրանյանի նախընտրական գործերը կազմակերպելն է: Ի դեպ, երեկ տեղեկություն կար, որ ՀՀԿ-ից դուրս գալու այլ դիմումներ էլ կան: Շահինյանը որևէ տեղեկություն չուներ դրանց մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter