
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։
Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետասյու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները՝ ի նպաստ մեր բարեկամական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման։
Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել