HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոխոստիկանապետն անդրադարձավ Միհրան Պողոսյանի` ՀՀ-ում մշտապես բնակվելու ոստիկանության տեղեկանքին

ԴԱՀԿ նախկին ղեկավար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի` ՀՀ-ում մշտապես բնակվելու տեղեկանքների իսկության հարցով նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետի պաշտոնակատար Արա Ֆիդանյանը:

Միհրան Պողոսյանն ընդգրկվել է «Պատիվ ունեմ» դաշինքում, ոստիկանությունը վերջինիս լիազոր ներկայացուցչին տրամադրել է տեղեկանք առ այն, որ վերջինս չորս տարիներին մշտապես բնակվել է ՀՀ-ում: Դեռևս 2019 թվականին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում Միհրան Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ըստ որի՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, նա վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ոստիկանությունը պարզաբանմամբ էր հանդես եկել, ըստ որի՝ պարզ էր դարձել, որ Միհրան Պողոսյանն ուսանում է ՌԴ-ում: Ըստ Ֆիդանյանի` ոստիկանություն է ներկայացվել բուհից երկու տեղեկանք, որոնցից մեկը, ըստ տվյալ բուհի, իրականում տրված էր, երկրորդը, ըստ նույն բուհի տվյալների, չէր տրամադրվել իրենց կողմից:

«Տեղեկանքի բովանդակությունն այն էր, որ տվյալ անձը որոշակի ժամանակահատված սովորել է ՌԴ բուհերից մեկում, ինչը ըստ օրենսդրության հնարավորություն է ընձեռում այդ ժամանակահատվածը դիտարկել որպես ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածին հավասարեցված: Կեղծիքի հետ կապված չեմ կարող ասել, կոնկրետ ինչն է կեղծված, երբ բուհ հարցում ենք արել, պատասխան ենք ստացել, որ երկրորդ տեղեկանքն ուղղակի չի տրամադրվել»,- ասաց Ֆիդանյանը:

Փոխոստիկանապետի պաշտոնակատարը նաև հայտնեց, որ նյութեր են նախապատրաստվում փաստաթղթերի` առերևույթ կեղծման հիմնավորմամբ:

«Դատարանն իր որոշմամբ պարտավորեցրել է անձնագրերի և վիզաների վարչությանը տրամադրելու տեղեկանքը, իսկ դատարանի կայացրած որոշումը ոստիկանությունը չի կարող չկատարել»,- ասաց նա:

Լուսանկարում` Միհրան Պողոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter