HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ինչի՞ց է մահացել հինգ ամսական Սեդան Վայքում

Մոտ 1 շաբաթ առաջ Վայքում գրանցվել է երեխայի մահվան հերթական դեպքը: Վայքի Ազատեկ գյուղի բնակիչ Նվերի հինգ ամսական դուստր Սեդան կեղծ կրուպով հիվանդ է եղել: Որոշ բուժում ստանալուց հետո Վայքի բուժմիավորման մանկական բժշկուհի Փառանձեմը նրան պատվաստում է նշանակել:

Ծնողների մտահոգությանն ի պատասխան, թե երեխայի տարած հիվանդությունը խնդիր չի՞ հարուցի, բժշկուհի Փառանձեմը վստահեցրել է թե՝ ոչ մի խնդիր չի լինի:

Պատվաստման հաջորդ առավոտյան փոքրիկն այլևս չի արթնացել:

Ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել իրականության հետ: Հինգ ամսական երեխայի մահվան հանգամանքներն այժմ քննվում են ոստիկանությունում:

Վայքում մի քանի ամիս առաջ մի նորածնի մահվան աղմկահարույց դեպքից հետո մարզերում բուժհաստատությունների անբավարար պայմանները և մասնագետների պակասը սկսեցին նոր մտահոգություններ հարուցել:

Վայքի հիվանդանոցում աշխատող բժշկուհի Փառանձեմի մասին տեղի բնակիչները լավ կարծիքի են: Նա հոգատար մասնագետի համբավ ունի: Իսկ թե արդյոք երեխայի մահվան պատճառը եղել է անհրաժեշտ, սակայն ոչ ճիշտ ժամանակին նշանակված պատվաստումը, դեռ պարզ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter