HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԱԾ փոխտնօրեն. «Բանակցություններ, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու»

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը վստահեցնում է, որ հայկական կողմն անում է ամեն ինչ Ադրբեջանում հայտնված գերիներին Հայաստան վերադարձնելու համար:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը:

«Բանակցություններ, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու, բանակցություների արդյունքում պետք է փորձենք մեր եղած գերիներին վերադարձնենք»,- ասաց նա:

Նրա խոսքով` այժմ սահմանային իրավիճակը նույնն է, բանակցություններ են ընթանում, որ ադրբեջանական զորամիավորումները հետ քաշվեն ՀՀ սահմաններից:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ մայիսի 19-ից եռակողմ բանակցությունները դադարել են, այդ դեպքում ինչպե՞ս եք վարում բանակցություններ գերիների հետ կապված, Հակոբյանն ասաց.

«Եթե գործնականում դադարեցվել է, բայց կապով իրար հետ աշխատում են»:

Դիտարկմանը, որ ԱԳ արդեն նախկին նախարար Արա Այվազյանն իր հրաժարականի տեքստում ասում էր, որ չի կարող համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք պետականության, ազգային և պետական շահի դեմ են, արդյոք այս հայտարարությունից հետո ԱԱԾ-ն մտահոգվելու առիթ չունի, Հակոբյանն արձագանքեց, թե չի կարող մեկնաբանել նախկին նախարարի խոսքերը, սակայն ընդգծեց` մտահոգվելու որևէ առիթ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter