«Հայացք». Դաշնակցականը հարբա՞ծ էր
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 13-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում ՀՅԴ-ի անցկացրած քարոզարշավի ընթացքում ՀՅԴ անդամներից մեկը հարբած վիճակում մոտեցել է բարձրախոսին և հայհոյել: Ոստիկանները փորձել են հեռացնել նրան, սակայն վերջինս կրկին վերադարձել ու շարունակել է հայհոյել, որին հաջորդել է ծեծկռտուքը:
Այնուհետև դաշնակցականների հանրահավաքն ընդհատվել է Վայոց ձորի Շատին համայնքից ստացված ողբերգական լուրի պատճառով. հանրահավաքին և համերգին մասնակցելու նպատակով Շատինից Եղեգնաձոր ուղևորվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է 22-23 տարեկան մի երիտասարդ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել