Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի ԱԺ Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին ստորագրել է արձանագրություն՝ ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունների դադարեցման մասին։
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել