HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 1-ին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Անկարայում մեկնարկել է Ղարիբաշվիլիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան, շրջակա միջավայրի պահպանման և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգվայի խոսքերով՝ Անկարայում նախատեսված հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկու երկրների համար կարևոր հարցեր։ «Չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած խնդիրներին, Վրաստանը և Թուրքիան ունեն բազմաթիվ հետաքրքիր հարցեր։ Նաև ուզում եմ նշել, որ մեր բարիդրացիական և ռազմավարական հարաբերությունները գտնվում են դինամիկայի մեջ։ Ընթացիկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակով մի քանի հանդիպումներ և շուտով կկայանան տարբեր մակարդակի հանդիպումներ»,- հայտարարել է Ջանջգվան։

Թուրքիան Վրաստանի առևտրային խոշորագույն գործընկերն է։ 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, նախորդ տարվա հետ համեմատած, երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 3,7 %-ով և կազմում է մոտ 419 միլիոն դոլար՝ Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության մոտ 15,1 %-ը։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter