HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան ավիաթռիչքների թիվը

Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է հունիսի 10-ից ավելացնել դեպի Հայաստան իրականացվող ավիաթռիչքների թիվը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ Դեպի Հայաստան ավիաթռիչքների թիվը կավելանա 1-ով՝ Մոսկվա-Երևան ուղղությամբ։ Հայաստանից զատ, ռուսական կողմը նախատեսում է ավիաթռիչքների թիվն ավելացնել նաև դեպի Բելառուս, Հունաստան, Ադրբեջան, Քաթար, Ուզբեկստան, Տաջիկստան, Եգիպտոս և Սերբիա ուղղություններով։

Ռուսաստանը հունիսի 1-ից չի վերականգնի ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ։ Դեպի Թուրքիա և Տանզանիա թռիչքների սահմանափակումները երկարաձգվել են մինչև հունիսի 21-ը։ Ընդորում, ռուսական իշխանությունները որոշել են հունիսի 2-ից վերականգնել ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ, որն ընդհատվել էր 2020 թվականի դեկտեմբերին։

Զուգահեռաբար, հունիսի 10-ից Ռուսաստանը կվերականգնի ավիահաղորդակցությունը նաև Ավստրիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Մավրիկիոսի, Մարոկկոյի, Ալբանիայի և Խորվաթիայի հետ։

Լուսանկարը՝ Максим Блинов / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter