HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի մինչև 17 %-ին

Ռուսաստանի պետական պարտքը 2021 թվականի առաջին եռամսյակում աճել է 741,29 միլիարդ ռուբլով՝ հասնելով 19,68 տրիլիոն ռուբլու։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի Հաշվիչ պալատի զեկույցում։

Վերջինիս հրապարակած տվյալների համաձայն՝ 19,68 տրիլիոն ռուբլին կազմում է Ռուսաստանի կանխատեսվող ՀՆԱ-ի մոտ 17 %-ը։ 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում այդ երկրի պետական պարտքը աճել է 3,9 %-ով, արտաքին պարտքի աճն ավելի մեծ է, քան ներքին պարտքինը։

2020 թվականի տվյալներով՝ Ռուսաստանի պետական պարտքը ավելացել է 5,4 տրիլիոն ռուբլով՝ հասնելով 18,99 տրիլիոնի։ 2019 թվականի հետ համեմատած այդ ցույցանիշն աճել է 39,9 %-ով։

2021 թվականի ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Սահմանափակումներով նախատեսվում է, որ հունիսի 14-ից ամերիկյան ներդրողներին կարգելվի առաջնային շուկայից ձեռք բերել ռուսական պետական պարտատոմսեր։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter