Վերսկսվել են Վարշավա-Երևան-Վարշավա երթուղով չվերթերը
ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել