HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ՕԵԿ-ի էժան հնարքները. հեռախոսները հանուն «պտիչկայի»

Վայոց ձորի Վայք քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներից մի քանիսը «Հայացք»-ին պատմեցին, որ ՕԵԿ-ն իրենց քաղաքում, այսպես ասենք, «օեկական» շապիկներ է բաժանել (երևի նրա համար, որ գոնե էդպես հիշեցնեն իրենց մասին):

Վերջին օրերին, սակայն, այս քաղաքական ուժի «մրցանակային ֆոնդը» վերանայվել է: Քաղաքացիներին սկսել են հեռախոսներ բաժանել: Սակայն ոչ թե «այփադներ», ինչպես շատերն էին կարծում, այլ ամենահասարակ հեռախոսներ, որոնք, սակայն, ունեն նկարելու հնարավորություն: Հենց սա էլ հարցի ամենալուրջ ու միաժամանակ ամենազավեշտալի կողմն է, որովհետև ՕԵԿ-ականներն էլ են որոշել մարդկանցից պահանջել՝ նկարել ընտրաթերթիկի վրա իրենց նշած «պտիչկեն»: Ով կապացուցի, որ ընտրել է, նրան էլ կմնա հեռախոսը:

Ընդ որում, մեզ հետ զրուցող քաղաքացիներից մեկը նկատեց նաև, որ Վայոց ձորում ՕԵԿ-ի նվերներին ամեն մարդ չէ, որ արժանանում է, «մինչև վստահ չեն լինում, որ կընտրես, չեն տալիս»:

«Չգիտեմ` որտեղ ոնց, բայց մեզ մոտ ՕԵԿ ընտրողն ո՞վ է»,- ասացին... «Ժողովրդին էնքան են նվաստացրել, որ քոսոտ հեռախոսով են ուզում ձայն առնել»,- շարունակեց մյուսը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter