
Գրանցվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք. մահացել է 2 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 92-ով՝ ընդհանուր կազմելով 222 870: Նախօրեին կատարվել է 2916 թեստավորում (ընդհանուր՝ 1 090 156): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 1 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3763 է:
Առողջացել է ևս 149 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 213 578-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3763 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1083 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել