HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, եղել է Արագածոտնի մարզում

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 1-ին Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչների և դաշինքի շտաբերի աշխատակիցների հետ։ Այս մասին հաղորդում է դաշինքի կենտրոնական շտաբի մամուլի ծառայությունը։

«Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլորի մոտ նույն զգացողությունն է․ երկիրը անտեր է մնացել։ Նման պայմաններում ոչ ոքի աշխատանքը չի կարող իր բնականոն հունով ընթանալ։  Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ»,- դիմելով ներկաներին՝ ասել է նախագահ Քոչարյանը։  

Իշխան Սաղաթելյանն իր հերթին նշել է հետևյալը․

«Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությոնը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter