HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվել է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ

Հ  ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ: Այն Գիտության կոմիտեի և ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև 2011 թվականին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին» մտադրությունների հուշագրի շրջանակում անցկացվող երրորդ մրցույթն է: 

Մրցույթի նպատակն է խթանել երկու երկրների գիտական կազմակերպությունների և բուհերի միջև համագործակցային կապերը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գիտական նախագծերի իրականացմանն աջակցություն տրամադրելու միջոցով, օժանդակել երիտասարդ գիտնականների շարժունության բարձրացմանը, ինչպես նաև հիմքեր ստեղծել համատեղ գիտական խմբերի՝ ԵՄ շրջանակային ծրագրերին մասնակցության համար: Հայտերի գիտական փորձաքննության ընթացքում, ի թիվս այլ չափանիշների, գնահատվելու են նաև համապատասխանությունը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրի ուղղություններին ու վերջինիս մասնակցելու հեռանկարները:

Հայտերը կարող են ներկայացվել հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
  • Կայուն գյուղատնտեսություն (ներառյալ՝ սննդի տեխնոլոգիաներ և սննդի անվտանգություն),
  • Կենսատեխնոլոգիա և կիրառական նշանակության բժշկագիտական հետազոտություններ,
  • Ճգնաժամերի կանխմանը և ճգնաժամերի կառավարմանը նվիրված հետազոտություններ (ներառյալ՝ սոցիալական, առողջապահական և տնտեսական հարցադրումներ, ռիսկերի գնահատում և ռիսկերի կառավարում),
  • Հասարակագիտական և հումանիտար հետազոտություններ՝ միջգիտակարգային հետազոտություններ:

Մրցույթին կարող են ներկայացվել նաև հայտեր, որոնք համապատասխանում են «Եվրոպական կանաչ գործարք» նախագծի առաջնահերթություններին (նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ https://bit.ly/3iba1tZ կայքից):

Մրցույթի մասնակցության գիտական նախագծերի հայտերը ներկայացնում են ՀՀ և ԳԴՀ գիտնականներից կազմված խմբերը: Հայաստանյան խմբում կարող են ընդգրկվել 4-ից 10 անդամներ: Նախատեսվում է տրամադրել 12 կամ 24 ամիս տևողությամբ մինչև տասը դրամաշնորհ: 

Հայտերն ընդունվում են Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.scs.am)՝ մինչև 2021  թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

Մրցույթի հրավերի փաթեթը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter