HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է Աբովյան փողոցում սպանված տղամարդու ինքնությունը (տեսանյութ)

2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:58-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերել տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն։

Փաստի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է հրազենային մահացու վիրավորում ստացած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Գավառ քաղաքի բնակիչ՝ ծնված 1971թ.:

Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կրակված պարկուճ, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter