HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 4-ին կներկայացվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և «Մեգերյան կարպետի» համատեղ նախաձեռնությունը

Հունիսի 4-ին՝ ժամը 12:30-ին, «Մարիոթ» հյուրանոցի ճեմասրահում տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում հանրությանը կներկայացվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ նախաձեռնությունը։ Այս մասին հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Հյուրանոցի ճեմասրահում կտեղադրվի դազգահ, որի վրա գորգագործը մի քանի ամսում կգործի «Արևագորգ»։ Այն պատկանում է Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին։ 

«Այս նախաձեռնության շրջանակում, յուրաքանչյուրը կարող է իր հանգույցն ունենալ, որպես երազանք հզոր հայրենիքի, որպես հիշատակ կամ ի պատիվ մեր զինվորի։  

Յուրաքանչյուր հանգույցի արժեքն է 1000 ՀՀ դրամ:

Գորգի կենտրոնում պատկերված է զարդանախշ ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված: Հայկական մշակույթում ճառագայթներով խաչը հանդիսանում է արևի և լույսի խորհրդանիշ։ Այն պաշտպանիչ ուժ ունի:

Պատրաստ «Արևագորգ»-ը աճուրդի կհանվի։ «Արևագորգ»-ի համար նվիրաբերված յուրաքանյուր լուման Հայկական գորգագործական արվեստի պահապան Մեգերյան կարպետ ընկերությունը տրամադրելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նույնպես կարող են մասնակցել գորգի ստեղծմանը կայքի միջոցով` www.megerian.1000plus.am։  

Միջոցառումը կտևի 1 ժամ, այն վարելու է Նազենի Հովհաննիսյանը»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter