Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը` Լալա Ասլիկյանին
Երեկ տեղի է ունեցել Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակի հանձնման արարողությանը: Մրցանակը հանձնվել է երկրորդ անգամ և շնորհվել է 2011-ին սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձի' Լալա Ասլիկյանին:
Մրցանակը հանձնել է 2011 թ. առաջին դափնեկիր Արտակ Զեյնալյանը: Այն սահմանվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի համատեղ նախաձեռնությամբ: Անցյալ տարի մրցանակը հանձնվել է դեկտեմբերի 9-ին' կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել