HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի նախագահ է ընտրվել Իցհակ Հերցոգը

Իսրայելի Քնեսեթի փակ քվեարկությամբ չորեքշաբթի օրը՝ հունիսի 2-ին Իսրայելի 11-րդ նախագահ է ընտրվել Իցհակ Հերցոգը, որը երկրի վեցերորդ նախագահ Խայիմ Հերցոգի որդին է։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդի օգտին կողմ է քվեարկել Իսրայելի խորհրդարանի 120 պատգամավորներից 87-ը, իսկ մյուս թեկնածուի՝ Միրիամ Պերեսի օգտին՝ 27-ը։ 

Իսրայելը խորհրդարանական հանրապետություն է, իսկ նախագահն ունի հիմնականում արարողակարգային դեր։ Երկրի իրական առաջնորդը վարչապետն է։ Հեռացող նախագահ Ռեուվեն Ռիվլինը, դեռևս, կհասցնի նշանակել նոր վարչապետին։ Այսօր Քնեսեթի պատգամավորները նախատեսում են հայտարարել առանց Բենյամին Նեթանյահուի մասնակցության կոալիցիոն կառավարության ձևավորման մասին, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է շուրջ 12 տարի։ 

Իցհակ Հերցոգը նախագահի պաշտոնը կզբաղեցնի հուլիսի 9-ից։ 60-ամյա Հերցոգը երկրի վեցերորդ նախագահ Խայիմ Հերցոգի որդին է, որն Իսրայելի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1983-1993 թվականներին։ Արիել Շարոնի վարչապետության տարիներին Հերցոգը եղել է նախարարների կաբինետի քարտուղար, 2005-2011 թվականներին զբաղեցրել է նախարարական մի շարք պորտֆելներ, իսկ 2013-2017 թվականներին առաջնորդել է Իսրայելի Լեյբորիստական կուսակցությունը։ Վերջին տարիներին Հերցոգը գլխավորում էր «The Jewish Agency for Israel»-ը։

Լուսանկարը՝ Courtesy-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter