HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրղզստանում ձերբակալվել է նախկին վարչապետ Օմուրբեկ Բաբանովը

Ղրղզստանի նախկին վարչապետ Օմուրբեկ Բաբանովը ձերբակալվել է երկու ամիս ժամկետով։ Նա կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բիշքեկի Պերվոմայսկիի շրջանային դատարանին։

«Դատարանը Բաբանովին երկու ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել»,- հայտարարել է դատարանի աշխատակազմի ներկայացուցիչը։

Ավելի վաղ, Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել էր, որ կառավարության նախկին ղեկավարը կասկածվում է «Կումտոր» ոսկու հանքավայրի շահագործման նախագածի իրագործման ընթացքում կոռուպցիոն գործընթացների մեջ։ Հատուկ ծառայությունների աշխատակիցները Բաբանովին ձերբակալել էին այս տարվա մայիսի 31-ին։   

Օմուրբեկ Բաբանովը Ղրղզստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է Ալմազբեկ Աթամբաևի նախագահության տարիներին, իսկ արդեն 2017 թվականի հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախկին նախագահ Սորոնբայ Ժեենբեկովի հիմնական մրցակիցը։

Լուսանկարը՝ Sputnik / Табылды Кадырбеков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter