HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽ նախագահը հորդորում է վերադարձնել Արցախյան պատերազմի ռազմագերիներին եւ պահվող անձանց

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է՝ ԵՄ-ն կարևորում է հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու բարեկեցությունը և երկու գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացումը։  

Նախագահը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի  հայտարարությամբ հաստատված հրադադարի լիարժեք իրականացումն էական է տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը ապահովելու համար։ ԵՄ-ը պատրաստ է տրամադրել փորձագիտական աջակցություն սահմանագծման  սահմանազատման ուղղությամբ և օժանդակել վստահության ամրապնդմանը։

Եվրոպական միությունը միաժամանակ հորդորում է երկու կողմերին՝ որպես անհետաձգելի անհրաժեշտություն համագործակցել պահվող անձանց վերադարձի և տարածքների ականազերծման առնչությամբ լիարժեք թափանցիկության ապահովման ուղղություններով, ինչպես նաև այլ կարևոր մարդասիրական հարցերի շուրջ։ ԵՄ-ն տրամադրում է շուրջ 20 մլն եվրոյի հումանիտար աջակցություն և կշարունակի ներգրավվածությունը։

Այս հրատապ մարտահրավերների լուծումն, այնուամենայնիվ, միայն առաջին քայլն է կայուն խաղաղ կարգավորման գործընթացում։ Եվրոպական խորհրդի նախագահը կոչ արեց երկու կողմերին կառուցողական ոգով վերստին ներգրավվել բանակցություններում։

Եվրոպական միությունը խորապես հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանի, որպես ԵՄ-ն Արևելյան գործընկերության անքակտելի մասի անվտանգությամբ, կայունությամբ և բարեկեցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter