HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՊԵԿ նախագահ. «2021-ի հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողներին է վերադարձվել 68.6 մլրդ դրամ»

«2021 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ: Հարկ վճարողների և ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարը կազմել է 68.6 մլրդ դրամ: Նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն և՛ 2020, և՛ 2019 թվականների համեմատելի տվյալների համեմատ»,- այս մասինն կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ 618.4 մլրդ դրամ հավաքագրված եկամուտները 47.2 մլրդ-ով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից, և 34 .8 մլրդ դրամով ավելի` 2020-ի տվյալներից:

«2021 թվականի ընթացքում հարկատեսակների գծով վերադարձված 68.6 մլրդ դրամը մոտ 25 մլրդ դրամով ավելի է 2019-ին վերադարձված գումարի չափից և 15 մլրդ-ով ավելի` 2020-ի տվյալներից»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ 2019 թվականի համեմատությամբ հարկային եկամուտների մոտավորապես 40 տոկոս աճ Է արձանագրվել: 

«Այս ամենը տեղի է ունենում գումարների վերադարձի ֆոնին»,- եզրափակեց Փաշինյանը: 

Լրագրողների հետ զրույցում էլ Հովհաննիսյանը հաստատեց, որ հարկային եկամուտների ավելացումը հիմնականում գնաճի և ստվերի դեմ պայքարի արդյունք է, սակայն չեն կարող չնշել տնտեսական դաշտում տեղի ունեցող ակտիվությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter