ՃՈ ուժեղացված ծառայություն` «Վերջին զանգի» կապակցությամբ
Հունիսի 4-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։
Ոստիկանությունը ծնողներին հորդորում է ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, որպեսզի համատեղ կանխենք հնարավոր պատահարները։
«Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ»,- ասված է ՃՈ հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել