19 տարի առաջ այս օրը զոհվեց հայդուկապետ Շահեն Մեղրյանը
1993թ. ապրիլի 17-ին զոհվեց Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար, հայդուկապետ Շահեն Մեղրյանը: Ինքնաթիռը, որում գտնվում էր Շահեն Մեղրյանը՝ իր 7 մարտական ընկերների հետ, խփվեց Գյուլիստան գյուղի մոտակայքում: Զոհվեցին նաև ուղղաթիռի անձնակազմի բոլոր անդամները՝ հրամանատար Ջամբուլադ Մուրադյանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյանը և բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյանը:
Այս հունվարի 2-ին լրացավ Շահեն Մեղրյանի 60-ամյակը: Այս պահին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը տեղի է ունենում հայդուկապետի հիշատակին նվիրված միջոցառում: Իսկ առավոտյան Շահեն Մեղրյանի հարազատները և մարտական ընկերներն այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:
Շահեն Մեղրյանի զոհվելը ծանրագույն հարված էր Շահումյանի համար մղվող ազատագրական պայքարին: Շահենի ընկերները համոզված են, որ եթե Շահենը չզոհվեր, ապա 93-94 թթ. հայերը կկարողանային վերադարձնել Շահումյանը:
Տես նաև՝ «1993թ. ապրիլի 17. հրաժեշտի օր Շահումյանի համար պայքարին»,
Շահեն Մեղրյան - 60:
Լուս. Հակոբ Պողոսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել