HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ որևէ փոխնախարար խորհրդարան չի եկել. հանձնաժողովների նիստերը հետաձգվեցին

Արտաքին հարեբերությունների մշտական հանձնաժողովի երկու նիստ այսօր չկայացավ, քանի որ ԱԳՆ-ից ներկայացուցյիչներ չկային: Առաջին նիստը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաձգեց այն պատճառաբանությամբ, որ արտահերթ նիստ է հրավիրված, որպեսզի նիստին զուգահեռ բյուջետային քննարկումներ չընթանան:

Ժամը 13:00-ին նախատեսված էր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի  ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, սակայն Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հայտնեց, որ այն հետաձգվում է մինչ 15:00-ն: Այդ ժամին միաժամանակ մի քանի հանձնաժողովների նիստեր կգումարվեն: Խաչատրյանի խոսքով` հետաձգումների պատճառը ԱԳ նախարարի և տեղակալների հրաժարականներն են:

Այս պահին դեռ հայտնի չէ` գումարվող նիստին ԱԳՆ-ից ով է ներկա լինելու:

Մեզ հետ զրույցում, սակայն, ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը նշեց, որ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները. մի փոխնախարարը գործուղման է, մյուսները` հանդիպումների:

Հիշեցնենք, որ արդեն նախկին նախարար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մայիսի 31-ին` ասելով, որ իր ղեկավարած կառույցը չի կարող համաձայնություն տալ ինչ-որ նախաձեռնության, որը դեմ է պետական շահին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter