HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բանակին տարել են պարտության, ջախջախման. Սերժ Սարգսյան

Հունիսի 1-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիս քաղաքում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ, անդրադարձել երկրում տեղի ունցող իրադարձություններին։ Հանդիպման ընթացքում խոսելով Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին՝ Սերժ Սարգսյանն ասաց․ «Ինձ թվաց՝ արյունը երակներումս սառեց, բայց լավ, մա՞րդ են դրանք, մարդկային որևէ բան կա՞, մի միլիմետր մարդկային որակ կա՞ դրանց մեջ»։ Նրա խոսքով՝ այդ տղաները բոլորը հերոս են, և հայրենիքին տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը․

«..... Բերել են, լցրել են այդ մարդկանց սառնարան։ Ախր բաներ կան, որոնց մասին չես կարող հանգիստ խոսել»,- հավելեց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է իշխանության քարոզչությանը, Սարգսյանն ասաց, որ ինքն անհարմար է զգում, երբ «կապիտուլիանտ կոչվածը» գնում է, միտինգներ է անում, քարոզչություն է անում, իսկ իրենք քարոզչություն անելու սիրտ չունեն օկուպացված երկրում։ «Ինձ համար ամոթ է: Ամաչում եմ, իրենց փոխարեն ամաչում եմ..․»։

Ըստ Սարգսյանի՝ իրենք եւս ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններում շատ ձայներ հավաքել, բայց «կապիկությունների ժամանակն անցել է»։

Հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ ամաչում է, երբ ադրբեջանցին մտնում է  Հայաստան ու զինվոր գերեվարում, իսկ հրամանատարը ոչինչ չի անում, որովհետև ձեռքերը կապված են։ «30 տարի ադրբեջանցին ռիսկ չէր անում գար, մի բան աներ, իսկ հիմա գալիս, մարդ են գերեվարում, և պատասխանն ի՞նչ ենք ստանում, ի՞նչ ենք անում, որ ետ բերենք», - նշեց Սարգսյանը։

Ըստ նրա՝ բանակին տարել են պարտության, ջախջախման, քանի որ ներկայիս իշխանությունը ՌԴ-ի հետ դաշնակցի նման չի եղել․ «Իրենց մարդավարի պահեին, դաշնակցի նման պահեին, ՌԴ-ն շարունակեր ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել, առանց 10 կոպեկի, առանց մի դրամի հսկայական քանակությամբ սպառազինություն տային, ոնց տվել են»,- իր խոսքում նշեց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմին միջանցք է տրամադրվելու, Սարգսյանն ասաց, որ որևէ  թուղթ, պարտավորություն չկա միջանցք տրամադրելու մասին, որի մասին ինքը տեղյակ է։ «Մենք ո՞նց կարող ենք միջանցք տրամադրել, ո՞նց կարող ենք մեր տարածքից մի հատված առանձնացնել, ասել՝ էս տարածքը տալիս ենք էս մեկի վերահսկողության տակ, բացառված է»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։ 

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հանդես են գալիս «Պատիվ ունեմ» դաշինքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter