HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Զախարովա. «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը անհնար է գերագնահատել»

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման աշխատանքներն իրականացվում են ամեն օր։ 

«Խորհրդակցություններ, բանակցություններ են ընթանում արտաքին գործերի նախարարների հետ։ Արտաքին գործերի նախարարությունների և դեսպանությունների գծերով մենք բառացիորեն ամեն օր փոխգործակցում ենք։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսային բանակցությունների հաղորդագրությունները, ինչպես Ռուսաստան-Ադրբեջան գծով, այնպես էլ Հայաստանի հետ, պարբերաբար հրապարակվում են... Մեր երկրի կողմից հսկայական ջանքեր են ներդրվել այդ իրավիճակի կարգավորման գործընթացում, ինչպես թեժ փուլում, այնպես էլ դրանից հետո»,- նշել է Զախարովան՝ «Известия»-ին տված հարցազրույցում։ 

Նա հավելել է, որ խոսքը գնում է ոչ միայն քաղաքական ջանքերի, այլև՝ դիվանագիտական։ Զախարովայի խոսքերով՝ հակամարտության կարգավորման գործընթացում մեծ դեր ունի Ռուսաստանի ղեկավար կազմը։ «Եվ, անխոսք, մեր խաղաղապահների դերի մասին, որոնք ամեն օր ուժ, հոգի, կարողություն և պրոֆեսիոնալիզմ են ներդնում, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Եվ որ քաղաքական գործիչները, դիվանագետները, հանրային գոչծիչները կարողանան իրականացնեն իրենց գործառույթները։ Այդ իսկ պատճառով այս պարագայում ռուս խաղաղապահները դերը անհնար է գերագնահատել»,- հավելել է Զախարովան։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter