HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ժամանել է Բաքու

Հունիսի 3-ին Բաքվում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ երկու երկրների պատվիրակությունների քննարկման հիմնական թեման եղել է երկկողմ ռազմավարական գործակցության օրակարգի հարցերը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, իսկ ադրբեջանական պատվիրակությունը՝ Խալաֆ Խալաֆովը։ 

«Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի և վերջին օրերին ընթացող գործընթացների մասին։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Մոսկվայում կայացել էին եռակողմ խորհրդակցություններ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև, որի ընթացքում քննարկվել է վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի դեէսկալացիան։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter