HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի ԱԳՆ. Միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է լինել վերջինը

Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները կարող են լինել վերջինը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ հունիսի 3-ին հայտարարել է բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար, արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին։ 

«Տրամաբանորեն բանակցությունների հաջորդ փուլը պետք է դառնա վերջինը։ Ինձ թվում է, որ մենք որոշակի հեռավորության վրա ենք համաձայնագրի կնքումից, բայց, հեռու չենք»,- Արաղչիի խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։ Ընդորում, Արաղչին նշել է, որ 100 %-ով հնարավոր չէ կանխատեսել բանակցությունների ելքը։ 

Վիեննայում ապրիլի սկզբից բանակցություններ են ընթանում Իրանի միացյալ հանձնաժողովի և միջազգային հնգյակի միջև (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա), ինչպես նաև իրականացվում են աշխատանքներ փորձագիտական մակարդակով՝ Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համընդհանուր պլանի շուրջ։ Դա ենթադրում է Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում, ԱՄՆ վերադարձ գործարքին, իսկ Իրանի կողմից միջուկային պարտավորությունների իրականացում։ 

Համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում նաև ամերիկյան պատվիրակության հետ։ Վիեննայում ամերիկյան կողմը ուղիղ բանակցություններ չի վարում պարսկական պատվիրակության հետ։ Բանակցությունների բոլոր մասնակիցներն ընդգծում են աշխատանքի կայուն առաջընթացը։ Շարունակվում են նաև համաձայնագրի տեքստի ուղղությամբ աշխատանքները։

Լուսանկարը՝ news.usni.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter