Հայտնաբերվել և առգրավվել է 19.8 կգ սիգ տեսակի սառեցված մանրաձուկ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 3-ին Ա.Կ.-ին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել և առգրավվել է 115 հատ ընդհանուր 19.8 կգ սիգ տեսակի սառեցված մանրաձուկ:
Ձկները հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին։
Միջոցառումն իրականացվել է Սևանա լճից մանրաձկան որսի դեմ պայքարի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ոստիկանության Սևանի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել