HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վահագն Ալեքսանյանը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ է տալիս գնալ թերապևտի մոտ՝ վախը հաղթահարելու

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց` երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի համար լավ թերապևտ կարող է խորհուրդ տալ: Պատգամավորը անդրադարձավ օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի հայտնած այն մտքին, թե գործող խորհրդարանը վախենում է իրենից: Նա, դիմելով «Իմ քայլը» խմբակցության ցուցակով պատգամավոր ընտրված, սակայն խմբակցությունից դուրս եկած, այժմ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին կին թեկնածու Աննա Գրիգորյանին, ասաց:

«Տիկին Գրիգորյան, Ձեր առաջնորդի ինչից պետք է վախենա այս խորհրդարանը, Իզմիրլյանի տված խիստ սպեցիֆիկ տեղեկանքների՞ց, թե՞ Հայաստանի պատմության մեջ բացառիկ տգիտությունից: Ձեր առաջնորդին կտանեք ինչ-որ մի թերապևտի մոտ վախի հաղթահարման ու կուղարկեք Հանրային հեռուստաընկերություն` բանավեճի, անպայման կուղարկեք»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց` լավ թերապևտ կարող է խորհուրդ տալ:

Վահագն Ալեքսանյանի ելույթից հետո քաղաքական մեծամասնության որոշ պատգամավորներ սկսեցին ծափահարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter