HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արսեն Թորոսյանը վստահեցնում է` Զանգեզուրի կամ որևէ այլ միջանցքի հարց ՀՀ որևէ պաշտոնյա չի քննարկել

Զանգեզուրի կամ որևէ այլ միջանցքի մասին երբևէ որևէ մակարդակով ՀՀ պաշտոնյաները քննարկումներ չեն արել և չեն անելու, նման հարց փաստաթղթով նշված չէ ու չի նշվելու:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի մոսկովյան այցին ու բանակցություններին, որին ներգրավված էր նաև ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը, Թորոսյանը վստահեցրեց` բանակցությունները ամենաբարձր մակարդակով շարունակվում են:

«Մոսկովյան բանակցությունները բավական բովանդակալից են եղել և հստակ շեշտադրումներ են արվել, և դրանք շարունակվելու են, որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին բազմիցս խոսել ենք` ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ, ինչպես նաև մեր զինված ուժերի աշխատանքի արդյունքում»,- ասաց Թորոսյանը` հավելելով, որ շարունակական բանակցությունների վերաբերյալ եթե կարիք լինի, հանրությանը անհրաժեշտ տեղեկատվություն, կփոխանցվի:

Ըստ Թորոսյանի` Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ կա փոխըմբռնում խնդրի լուծման վերաբերյալ:

«Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ չլինի որևէ կրակոց, որովհետև լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը:

Ըստ նրա` երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ոչ բոլոր մանրամասներն են, որ անհրաժեշտ է միանգամից հանրայնացնել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է կատարվում ԱԳՆ-ում, արդյոք փոխնախարարները հրաժարական են ներկայացրել, Թորոսյանն ասաց, որ կա ԱԳ նախարարի պաշտոնակատար, որն օրենքով սահմանված կարգով կատարում է իր պարտականությունները: Այդ դեպքում ինչու չէին եկել բյուջետային քննարկմանը հարցին, վերջինս ասաց` զբաղված են եղել այլ կարևոր գործերով, ինչի մասին Կառավարությունը տեղեկացված է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter