HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շաքե Իսայան․ «Կգա՞ մեր ուժը, չի՞ կարողանա՝ խնդրեմ, պահանջեք թող ԲՀԿ-ն հեռանա»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Շաքե Իսայանը «Հետք»-ի հետ զրույցում խոսել է գերիների խնդրի, ԲՀԿ-ի կողմից վարկերը ներելու ծրագրերի, հետընտրական կոալիցիաների, ԲՀԿ-ի վարկանիշի և այլ հարցերի մասին։

ԱԺ պատգամավորի թեկնածուն կարծում է, որ նույնիսկ 2018 թ.-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը։ «Դա նշանակում է, որ առնվազն կա վստահություն պարոն Ծառուկյանի նկատմամբ, մեր կուսակցության նկատմամբ, և դա նշանակում է, որ մեր քաղաքական ուժը երբևէ չի շեղվել իր քաղաքական գծից` անկախ տարբեր կառավարությունների հետ համագործակցությունից, իսկ դա մեզ համար ամենաթանկն է»,- նշեց Շաքե Իսայանը։

Թե ինպես է ԲՀԿ-ն լուծելու գերիների հարցը, երբ գա իշխանության, Շաքե Իսայանը պատասխանում է, որ իշխանությունը ստանձնելու պարագայում կասեն մեխանիզմները։ Նրա խոսքով, եթե հիմա ասի, թե ինչպես, ինչ մեխանիզմով, ապա կարծում է, որ արդար չի լինի։

«Չեն կարողանո՞ւմ, թող իրենք գնան։ Կգա՞ մեր ուժը, չի՞ կարողանա՝ խնդրեմ, պահանջեք, թող ԲՀԿ-ն հեռանա»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter