HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

460 մլն դրամ` քվեաթերթիկների տպագրության համար

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների միայն քվեաթերթիկների տպագրության համար կծախսվի 460 մլն դրամ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մուկուչյանի խոսքով` 26 քաղաքական ուժերի մասնակցության պարագայում մոտավորապես 70 մլն հատ քվեաթերթիկ է տպագրվելու:

«Ինքնին նշված ծավալները ենթադրում են առանձին ծանրաբեռնվածության աճ, որը պետք է իրականացվի: 460 մլն-ի շրջանակներում գումար է ծախսվելու միայն քվեաթերթիկների տպագրություն իրականացնելու համար»,-ասաց ԿԸՀ նախագահը:

Մուկուչյանը նաև հայտնեց, որ հանձնաժողովն ընտրապայքարին մասնակցող մի քանի  թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ է ստացել:

«Ինքնաբացարկի դիմումները կարող են ներկայացվել քվեարկությունից 10 օր առաջ: Ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունը, կուսակցություների դաշինքը, այնպես էլ առանձին թեկնածուներն իրավունք ունեն մինչև հունիսի 10-ը ներկայացնել ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ: Առանձին թեկնածուների հետ կապված՝ կան ստացված ինքնաբացարկի եզակի դիմումներ՝ տարբեր ուժերից»,-ասաց նա` հավելելով, որ նման դիմումների թիվը 2-3 է:

Առաջիկա օրերին ԿԸՀ-ն նիստ կգումարվի, և այդ դիմումներով համապատասխան որոշումներ կկայացնեն: 

ԿԸՀ նախագահը հայտնեց, որ քարոզարշավի մեկնարկին համապատասխան կոչով կդիմի բոլոր թեկնածուներին:

«Մենք խիստ կարևորում ենք, որ քարոզարշավի ժամանակ պահպանվեն Ընտրական օրենսգրքի բոլոր կանոնակարգումները՝ բոլոր սուբյեկտների կողմից: Իհարկե, հետևելու ենք ամբողջ քարոզարշավի ընթացքում, և ցանկացած օրենքի խախտում հայտնաբերելու պարագայում արձագանքումը լինելու է շատ արագ, օպերատիվ և ԸՕ-ի պահանջներին լիարժեք համապատասխան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առաջադրվել է 22 կուսակցություն, 4 դաշինք: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի բոլոր նախկին ու ներկա ղեկավարները` առաջին, երկրորդ ու երրորդ նախագահները և վարչապետի պաշտոնակատարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter